Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Տակտիկական շահերը նաև բազմակողմանի առևտրի առարկա են

Տակտիկական շահերը նաև բազմակողմանի առևտրի առարկա են
16.09.2024 | 12:37

Երբ որ ժեխական մասսայի ծոցից ելած և ժեխի մենթալիտետ ունեցողներն են կառավարում երկիրը՝ վերջը սա է լինում։

Անկիրթ ու հոգով աղքատները, որոնք նաև աղքատ են եղել բառիս ուղիղ իմաստով, երկիր կառավարել չեն կարող։

Փորը մի փոքր կշտացնելուց հետո նրանք կառավարվել ու կառավարվում են փսևդոաղայական նկրտումներով (չմոռանանք, որ դարերով աղայությունը մեզնում միշտ եղել է չիրականացված երազանք, ու այսօր էլ որևէ մեկին բարձր մակարդակի գովասանքի արժանացնելու համար ասում են, որ նա աղա տղա է)։

Անճարակ լինելու պատճառով նմանների առաջին քայլերից էր սփյուռքին ամենատարբեր ճանապարհներով մերժելը։

Մյուս ծանր հարվածը մեր փսևդոպետականությանը դա մեզնում եղած սակավաթիվ ուսյալ-գիտակ/խելոքներին ևս մերժելն էր։

Մյուս ահռելի մանկամտությունը մեր առկա աշխարհաքաղաքական պայմաններում քաղաքականապես տհաս լինելն էր։

Աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ մեր լավագույն դաշնակիցը, երկու անգամ ինքը անտեր մնալով, մեզ էլ է անտեր թողել, մի կողմից շարունակեցինք հույսներս կապել նրա հետ, մյուս կողմից էլ փորձեցինք վարել «անկախ» քաղաքականություն և միամտաբար խառնվեցինք տղամարդկանց խաղին, որի նույնիսկ էլեմենտներին ծանոթ չէինք։

Փաստը մնում է փաստ՝ առանց ուժի մնացել ենք ահռելի ուժի դիմաց, քանի որ մեր տարածաշրջանում ստրատեգիական ուժային բալանսը ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չէ, բայց որը նաև դեմ չէ այս իրավիճակում տակտիկական շահեր ունենալուն։

Իսկ տակտիկական շահերը նաև բազմակողմանի առևտրի առարկա են:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3658

Մեկնաբանություններ